Կավանի. Իմ ապագան նախագահի ձեռքերում է
Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին նշել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշումն առաջին հերթին պետք է կայացնի ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:
Հիշեցնենք’ շշուկները նրան ուղարկում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Վերջին ժամանակներս ուրուգվայցու անունը ավելի շատ կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:
-Այս պահին ես գտնվում եմ Ուրուգվայում: Այստեղ ես ցանկանում եմ վերալիցքավորել մարտկոցներս, որպեսզի նոր ուժերով մոտենամ նոր մրցաշրջանին:
Ներկայումս ես ուղղակի մտածում եմ «Նապոլիում» նոր մրցաշրջանի մասին: Տրանսֆե՞ր. իմ ապագան գտնվում է նախագահի ձեռքերում: Ես ինձ հիանալի եմ զգում նեապոլիտանական թիմի կազմում: Այստեղ ես կայացել եմ որպես խաղացող,- Ovacion Digital-ին տված հարցազրույցում ասել է Կավանին:
Հիշեցնենք’ նա դարձավ Ա Սերիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն’ 34 խաղում խփելով 29 գոլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում