Ռուսաստանում նախագահական ընտրությունների հաշվարկը գրեթե ավարտված է. Վլ.Պուտինը միանձնյա առաջատարն է
05/03/2012 10:45
Նմանատիպ
Երեկ Ռուսաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց նախնական արդյունքների համաձայն՝ առաջին փուլով միանձնյա հաղթանակ է տանում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը,արձանագրությունների 99.3% -ի հաշվարկից հետո նախնական ԿԸՀ տարածած տվյալների համաձայն՝ Վլ.Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63,75 %-ը:
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ստացել է ձայների 17,19 %-ը, միլիարդատեր գործարար, անկոսակցական Միխայիլ Պրոխորովը՝ 7,82%, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23 %, իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3.85%:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիոսով Վլ.Պուտինն ստացել է 44,9 միլիոն ընտրողների վստահությունը:
Նշենք, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի նախագահի ընտրություններին քվեարկած քաղաքացիների մեծ մասը՝ 83,4 %-ը, իրենց ձայները տվել են հօգուտ ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի: Ըստ Հայաստանում քվեարկության արդյունքների՝ երկրորդ տեղը զբաղեցրել է միլիարդատեր Մ.Պրոխորովը՝ հավաքելով ձայների 6,9 %-ը, այնուհետև գալիս է Գ.Զյուգանովը՝ 5,6 %-ով, նրան հաջորդում է Վ.Ժիրինովսկին՝ 3,2 %-ով, և ցուցակը եզրափակում է Ս.Միրոնովը՝ հավաքով ընդամենը ձայների 0,8 %-ը:
Հայաստանի Հանրապետության տարածքում բացված են եղել երկու ընտրատեղամաս՝ Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, և Գյումրիում՝ հյուպատոսարանում: Այս երկու ընտրատարածքներում կարող էին քվեարկել ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, կամ ժամանակավորապես Հայաստանում գտնվողները, այլ նաև Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները: Երևանում քվեարկել է ՌԴ 3593 քաղաքացի, Գյումրիում՝ 1060:
Հետևեք մեզ նաև Telegram-ում