Թբիլիսիում տեղի է ունեցել Քալաձեի հրաժեշտի հանդիպումը
01/06/2013 17:34
Նմանատիպ
Թբիլիսիում տեղի է ունեցել վրացի հայտնի նախկին պաշտպան, «Միլանում» իր մրցելույթներով հայտնի Կախա Քալաձեի հրաժեշտի հանդիպումը, ով դեռ նախորդ տարվա մայիսից անցել է քաղաքական գործունեության:
«Միլանի» վետերանների թիմը Քալաձեի ընկերների թիմին հաղթել է 3-1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գեորգի Դեմետրաձեն, իսկ հաղթողներից’ Ֆիլիպո Ինձագին, Անդրեյ Շևչենկոն ու Պետրո Վերխովոդը: Մարզադաշտում մրցավեճին ներկա են եղել մոտ 60 հազար երկրպագուներ: Նրանց թվում էին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին, Վրաստանի կառավարության ու խորհրդարանի անդամներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում