Հայաստանը 44-րդ տեղում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը գտնվում է 44-րդ հորիզոնականում: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանը նահանջել է 3 հորիզոնականով, հաղորդում է «Armsport.am»-ը: 
Փետրվարին Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին ընկերական հանդիպումներ անցկացրեց Սերբիայի (0:2) ու Կանադայի (3:1) հավաքականների հետ: Այս արդյունքներն էլ ազդել են Հայաստանի վարկանիշի վրա:
Լավագույն տասնյակում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Գերմանիան սեփական հարկի տակ Ֆրանսիայից կրած պարտությունից հետո 2-րդ հորիզոնականը զիջել է Հոլանդիային, որը հյուրընկալվելիս հաղթել էր Անգլիային:
Վերջինս նահանջել է մեկ տեղով ու այժմ 6-րդն է: Աղյուսակում ներառված են ուժեղագույն 20 հավաքականները ու Հայաստանի հավաքականի մրցակիցները 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում:



Տ

Հավաքական

Մ

-/+

1

Իսպանիա

1561

0

2

Հոլանդիա

1379

1

3

Գերմանիա

1332

-1

4

Ուրուգվայ

1289

0

5

Բրազիլիա

1157

2

6

Անգլիա

1121

-1

7

Պորտուգալիա

1106

-1

8

Արգենտինա

1102

3

9

Իտալիա

1062

-1

10

Խորվաթիա

1049

-1

11

Դանիա

1025

-1

12

Ռուսաստան

1003

1

13

Հունաստան

953

1

14

Չիլի

950

-2

15

Կոտ դ’Իվուար

944

0

16

Ֆրանսիա

938

1

17

Շվեդիա

926

1

18

Շվեյցարիա

891

-2

19

Իռլանդիա

872

1

20

Ավստրալիա

868

2

29

Չեխիա

762

0

44

Հայաստան

601

-3

85

Բուլղարիա

406

3

148

Մալթա

152

11



Հետևեք մեզ նաև Telegram-ում