Այսօր Կանանց միջազգային օրն է. Շնորհավորում են երկրի նախագահը և պաշտպանության նախարարը
08/03/2012 10:44
Նմանատիպ
Այսօր Կանանց միջազգային օրն է: Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ:
Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:
Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից, Կանանց միջազգային օրվան ընդառաջ`մարտի 7-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:
Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կանանց դերը արցախյան պատերազմում և այսօր Զինված ուժերում:
Պաշտպանության նախարարի հրամանովՀայաստանի և Արցախի Ազգային հերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը`Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում