20 տարի ՄԱԿ-ի հետ. ընդունելություն Նյու-Յորքում
12/03/2012 18:08
Նմանատիպ
Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ–ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարը Բան Կի–մունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության, եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Պիեր» հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ–ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ–ների, ինչպես նաև հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ ու հյուրեր:
ՄԱԿ–ին Հայաստանի անդամակցության հոբելյանական տարեթվի շրջանակներում այս տարվա ընթացքում անցկացնելու են նաև առանձին միջոցառումներ ու հանդիպումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում