Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 350 անգամ
17/03/2012 12:39
Նմանատիպ
Մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածումարցախա–ադրբեջանականհակամարտ զորքերիսահմանին հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժնից, հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում