Սինգապուր. Ֆետտելն առաջինն է, Ալոնսոնը՝ երկրորդը

Սինգապուր. Ֆետտելն առաջինն է, Ալոնսոնը՝ երկրորդը

Այսօր ավարտվեց Սինգապուրի Գրան-պրին: Առաջին մրցանակին արժանացավ «Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելը, «Ֆերրարիից» Ֆերնանդո Ալոնսոն երկրորդն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Լոտուսից» Կիմի Ռայկոնենը:




Ներկայացնում ենք լավագույն տասնյակը՝

1. Սեբաստյան Ֆետտել («Ռեդ Բուլլ») – 61 շրջան

2. Ֆերնանդո Ալոնսո  («Ֆերրարի») +32,6

3. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +43,9

4. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +51,1

5. Լուիս Հեմիլտոն («Մերսեդես») +53,1

6. Ֆելիպո Մասսա («Ֆերրարի») +63,8

7. Ջենսոն Բատոն («Մակլարեն») +83,3

8. Սերխիո Պերես («Մակլարեն») +83,8

9. Նիկո Հյուլկենբերգ («Զաուբեր») +84,2

10. Ադրիան Սուտիլ («Ֆորս-Ինդիա») +84,6

Նշենք, որ այժմ՝ 13 փուլերից հետո, անձնական հաշվարկում Ֆետտելը 60 միավորով գերազանցում է Ալոնսոյի, երրորդը Լուիս Հեմիլտոնն է:

Կոնստրուկտորների գավաթում առաջատարը կրկին «Ռեդ Բուլլն» է, երկրորդը «Ֆերրարին» է, իսկ երրորդ հորիզոնականում «Մերսեդեսն» է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում