Ֆետտել. Հնդկաստանի մրցուղին պարզունակ չէ
18/10/2013 17:48
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստիան Ֆետտելը խոսել է Հնդկաստանի գրան-պրիից ունեցած սպասելիքներից: Autosport-ին տված հարցազրույցում Ֆետտելն ասել է, որ Հնդկաստանում մրցուղին ինչ-որ չափով խանգարում է ռիթմի մեջ ընկնելուն:
«Հնդկաստանում մրցուղին պարզունակ չէ. անցումների ժամանակ հեշտ չէ ռիթմի մեջ ընկնել: Ամենադժվար հատվածը լեռան գագաթ բարձրանալն է՝ երրորդ անցման ժամանակ: Այնպես որ, Հնդկաստանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է արշավորդի լավ «հոտառություն»:
Այստեղ արշավներից հետո շատ գեղեցիկ մրցանակ են շնորհում. հիանալի կլինի այս մրցաշրջանում ևս մեկ տիտղոս նվաճելը»,-ասել է Ֆետտելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում