ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացում օգտագործում է մարդկանց անուններ, ովքեր վաղուց կոնգրեսի անդամ չեն

«Անկեղծ ասած առաջին անգամ եմ լսում, որ իմ լուսանկարն այժմ օգտագործվում է ՀԱԿ-ի կողմից: Ես իմ կարծիքը բազմաթիվ անգամ հայտնել եմ, եւ այսօր մենք մեզ հեռու ենք պահում ոչ միայն ՀԱԿ-ից, այլեւ առհասարակ ամբողջ ընտրական գործընթացից: Եւ եթե դրա մասին լավ իմանալով հանդերձ` ՀԱԿ-ն այսօր օգտագործում է իմ լուսանկարը, ես ասելու բան չունեմ, թող հասարակութունը դրան գնահատական տա», Times.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) պաշտոնական կայքում ի թիվս ՀԱԿ-ի այլ աջակիցների` պատկերված է նաեւ Ժ. Սեֆիլյանի լուսանկարը, չնայած հայտնի է, որ Սեֆիլյանն այլեւս ՀԱԿ-ի անդամ կամ աջակից չէ:

ՀԱԿ-ի այսօրինակ քայլի մեկնաբանությունն ու գնահատականը թողնելով հասարակությանը` Սեֆիլյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ ինքը փորձում է հեռու մնալ ոչ միայն նշված քաղաքական ուժից, այլեւ այսօր տեղի ունեցող քաղաքական գործընթացներից առհասարակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում