Ռուսաստանն ու Չինաստանն էլ են հույս հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի
Նմանատիպ
«Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տրանսպորտային կապերի վերսկսումը»: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելով կողմերը պատասխանատվություն են ստանձնել, որոնց պետք է խստորեն հետևեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Լաչինի միջանցքն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքներն ու սադրանքները։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու փաստին է անդրադարձել նաև Չինաստանի արտգործնախարարությունը։ «Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում