ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերածվում են լայնածավալ պաշտպանական գործընկերության
Նմանատիպ
ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վերաճում է լիարժեք պաշտպանական գործընկերության։
«Ռուսաստանը մեծ քանակով ռազմական և տեխնիկական աջակցություն է առաջարկում Իրանին՝ մարտական անօդաչու սարքերի դիմաց: Սա նրանց հարաբերությունները կվերածի լիարժեք պաշտպանական գործընկերության», – ասել է Նեդ Փրայսը լրագրողներին:
Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես կարող է Թեհրանն օգտագործել Ռուսաստանի օգնությունը։
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը լրջորեն կմտածի, եթե Իսլամական Հանրապետությունը ստանա ավելի բարդ տեխնոլոգիաներ և տեխնիկական աջակցություն մասնագետներից:
Օգոստոսին The Washington Post օրաթրերթը, իսկ ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին: Չնայած արված հայտարարություններին՝ Մոսկվան և Թեհրանը շարունակ հերքում են այն պնդումները, թե իրանական անօդաչու սարքերը Ռուսաստանն օգտագորում է Ուկրաինայի դեմ։
Ի հավելում այս ամենի Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում