Tesla-ում կրճատումների ալիք է սպասվում
Նմանատիպ
Tesla (TSLA) կորպոռացիայի ղեկավարությունն իր աշխատակիցներին հայտնել է, որ դադարեցված է նոր աշխատողների ընդունման գործընթացը և 2023թ-ի առաջին եռամսյակում սպասվում է կրճատումների ալիք։
Անցած հունիսին Իլոն Մասկը Tesla-ի ղեկավարներին խնդրել էր «դադարեցնել նոր աշխատողներ ընդունել» և կրճատել անձնակազմի 10%-ը:
Tesla-ն արագորեն զարգացող կորպոռացիա է, որը ստիպված է անընդհատ նոր աշխատողներ վարձել, իսկ դա հաճախ հանգեցնում է կադրային անարդյունավետության և խնդիրների։ Սա ի վերջո հանգեցնում է աշխատողների նման կրճատումների:
«Վարձակալության դադարն» ավելի անհանգստացնող է, քանի որ Tesla-ն ունի արագ աճող մի քանի ծրագրեր և ԱՄՆ-ի ու Գերմանիայի նոր գործարաններում հազարավոր մարդկանց աշխատանքի ընդունելու կարիք ունի։
Պարզ չէ, թե որքան կտևի և ինչ ծավալներ կունենա աշխատանքի ընդունման գործընթացի սառեցումը, քանի որ Tesla-ն դեռ մտադիր է ընդլայնվել որոշ արտադրական վայրերում: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այս քայլերը տեղի են ունենում մի ժամանակ, երբ Tesla-ի բաժնետոմսերը անկում են ապրում ամբողջ տարվա ընթացքում, չնայած ընկերության ֆինանսական ցուցանիշները գրեթե ամեն եռամսյակում նոր ռեկորդներ են գրանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում