Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Երեկ մենք Ձեզ հետ սկսեցինք, և հաջողվեց երեքով խոսել. (Պուտին, Փաշինյան, Ալիև․ խմբ․) իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը:

Իր հերթին Փաշինյանն ասել է, որ արդեն մոտ 20 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է:

«Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է,- ասել է նա:- Ցանկանում եմ նշել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և ուղևորների անխոչընդոտ տեղաշարժը։

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:

Շնորհակալություն հանդիպման համար»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում