Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով
27/12/2022 18:33
Նմանատիպ
Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկը մեզ համար անընդունելի է»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում