Վելան Մունդիալ 2014-ին մասնակցելու միտք չունի
03/02/2014 21:51

Նմանատիպ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Կառլոս Վելան պաշտոնապես հայտարարել է, որ Մեքսիկայի հավաքականի հետ Մունդիալ 2014-ին մասնակցելու մտադրություն չունի:
Նա վստահեցրել է, որ ֆիզիկապես ու հոգեպես լիովին պատրաստ չէ մասնակցել մրցաշարին: Հիշեցնենք, որ հավաքականի կազմում վերջին խաղը Վելան 2011-ին է անցկացրել: Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 21 խաղում 9 գոլ է խփել ակումբի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում