Նախագահը՝ Ստ.Պողոսյանի մասին. «Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է»

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ, հաղորդում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:
Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկայկան հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:
Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:
Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում