Դոլարին հակակշռելու նոր նախաձեռնություն
Նմանատիպ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում BRICS-ի անդամ պետությունները կքննարկեն միասնական արժույթ ստեղծելու նախաձեռնությունը։
«Վերջերս Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների շրջանում միասնական արժույթի ստեղծման անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ BRICS-ի շրջանակում հնչում են տարբեր կարծիքներ», – այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Լավրովը՝ ամփոփելով Անգոլայի նախագահի հետ բանակցությունների արդյունքները։
Լավրովը հավելել է, որ միասնական արժույթ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունը անպայմանորեն կքննարկվի օգոստոսի վերջին՝ ՀԱՀ-ում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին:
BRICS կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրազիլիան և Արգենտինան նախապատրաստվում են միասնական արժույթ ստեղծել, որի արդյունքում կհիմնադրվի աշխարհում երկրորդ ամենամեծ արժութային բլոկը:
Նոր «բրազիլաարգենտինյան» արժույթի ստեղծման գլխավոր նպատակներից մեկը ԱՄՆ դոլարից կախվածության նվազեցումն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում