ՀՀԿ-ն կշարունակի համագործակցությունը ՕԵԿ-ի հետ

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ինչպես փոխանցում է Panorama.am լրատվական գործակալությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` գրասենյակից հեռանալուց հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց նիստում քննարկված հարցերի վերաբերյալ:

Շարմազանովն ասաց. «Մեր համագործակացությունը ՕԵԿ-ի հետ կշարունակվի կոալցիայի շրջանակում և դա շատ բնական է: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է` որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է և այստեղ մեկնաբանելու բան չկա»:

Շարմազանովի խոսքով, ԳՄ նիստի ընթացքում որևէ կադրային փոփոխության, այդ թվում վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաև նախարարական պորտֆելների վերաբերյալ  չի քննարկվել: 

ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչև մայիսի 31-ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի ևս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր:

Շարմազանովը վստահեցրեց, որ որպես ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի` ՀՀԿ-ինը կլինեն թե ԱԺ նախագահի, թե կառավարության ղեկավարի պաշտոնները: Նա հավելեց նաև, որ այլ մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ տարածվելիք հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում