Երևանում բացվել է «Կովկաս- 2011» միջազգային գիտաժողովը

Այսօր Երևանում բացվել է «Կովկաս- 2011» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են փորձագետներ, գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եվրամիությունից: Միջոցառմանը մասնակցում են նաև Ադրբեջանից: Գիտաժողովը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ:

ԻՆչպես տեղեկացնում է «Panorama.am»-ը, գիտաժողովը կամփոփի 2011 թվականը Կովկասում, ուշադրությունը սևեռելով տարածաշրջանի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումներին, էթնոքաղաքական կոնֆլիկտներին, անվտանգության խնդիրներին: Իրենց զեկույցներում փորձագետներն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանի երկրներում 2011 թվականի ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: 

Գիտաժողովի բացմանը ներկա գտնվեց Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ողջունելով գիտաժողովը, կարևորեց այն` տարածաշրջանում կայունության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու ճանապարհին:

Ելույթ ունեալով գիտաժողովին՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը տեսակետ է հայտնել, որ 2011 թվականը խորհրդանշական էր քաղաքական խաղի կանները որոշելու առումով՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ:

Ըստ քաղաքագետի՝ ներքաղաքական նոր իրավիճակը ձևավորվել է 2011թ.-ի մարտի 17-ին` Ազատության հրապարակում ընդդիմության ցույցից հետո, որին հաջորդեց նաև ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությունը: Ալ.Իսկանդարյանը կարևորել է բանտերից այսպես կոչված «քաղբանտարկյալներ»-ի ազատ արձակումը, ովքեր այս տարի արդեն ընտրություններին:

Փորձագետի կարծիքով` 2011թ.-ը խորհրդանշական էր նաև պաշտոնանկություններով: Նա հիշեցրել է Երևանի քաղաքապետի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԺ նախագահի, Ոստիկանապետի պաշտոնափոխությունների մասին:

«Ստեղծված իրավիճակում պարզ դարձավ, որ քաղաքական իշխող ուժը մոնոլիտ չէ` այս ընտրություններին ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը դարձավ ԲՀԿ-ն, իսկ ՀԱԿ-ի` Րաֆֆի Հովհաննիսյանը», – նշել է Ա.Իսկանդարյանը՝ հավելելով, որ 2011թ.-ը քաղաքական դաշտում մրցակցության և պայքարի տարի էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում