WhatsApp-ում գաղտնիության նոր գործառույթ կգործարկվի
Նմանատիպ
WhatsApp մեսենջերի 2.23.8.2 բետա տարբերակում նոր գործառույթ է գործարկվել, որը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։
Նոր գործառույթը թույլ է տալիս կողպել առանձին չատերը՝ դրանց մուտք ապահովելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով։ Այսպիսով, այն ավելացնում է անվտանգության լրացուցիչ օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:
«Կողպեք և թաքցրեք տվյալ չատը: Օգտագործեք ձեր մատնահետքը այն բացելու և ծանուցումները կարդալու համար: Լրացուցիչ գաղտնիության համար կողպված չատերը կտեղակայվեն բոլոր մյուս չատերից առանձին»,- ասվում է նոր գործառույթի նկարագրության մեջ:
Հաղորդվում է, որ մեդիա ֆայլերը, օրինակ՝ կողպված չատին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում