Վաշինգտոնում կկայանա հայ-ադրբեջանական խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստը. Պետդեպ
04/05/2023 11:42
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ջորջ Շուլցի Ազգային արտաքին գործերի ուսումնական կենտրոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին։
Ըստ Պետքարտուղարության կայքի՝ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով 13:45-ին:
Հիշեցնենք, որ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 1-ից բանակցում են Վաշինգտոնում:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, նշել էր, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում