Գեներալ Լենցովն ու Հասանովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեությունը
04/05/2023 16:11
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը և ադրբեջանցի պաշտոնյան քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ զորախմբի գործունեության պայմանները։
Ապրիլի 28-ին գեներալ Լենցովին Երևանում ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ԼՂՀ-ում ռուսական խաղաղապահ զորախմբիր հրամանատար է նշանակվել այս տարվա ապրիլի 26-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Մինչ այդ նա եղել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում