Բելգիան Հայաստանում դեսպանատուն կբացի

Բելգիան Հայաստանում դեսպանատուն կբացի

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։

Լահբիբը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։

«Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով , որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում