Բոլոր ժամանակների լավագույն 5 քոմեդի ֆիլմերը 

Բոլոր ժամանակների լավագույն 5 քոմեդի ֆիլմերը 

Ոչինչ այնքան հաճույք չի պատճառում, որքան անկեղծ ժպիտը և լավ անցակացրած կինո ժամանցը։ Times-ը առաջարկում է կտրվել առօրյա հոգսերից և տեղափոխվել հումորի աշխարհ։ Ներկայացնում ենք ամենազվարճալի ֆիլմերի հնգյակը, որոնք լի են սրամիտ հումորներով, անհավանական արկածներով, խելքից դուրս անհեթեթություններով և լավ երաժշտությամբ։

1. Monty Python and the Holy Grail

Թերիի Գիլիամի, Թերրի Ջոնսի, Գրահամ Չափմանի, Էրիկ Իդլի, Ջոն Քլեսի, Մայքլ Փալինի ֆիլմը համարվում է այս «ժանրի արքան»։ Սցենարի առանցքում Արթուր թագավորն է ու կլոր սեղանի ասպետները, որոնք ճանապարհ են ընկնում անհավանական ճանապարհորության փնտրելու համար Սուրբ Գրալլը։ Ճանապարհին նրանք հայտնվում են անհավանական արկածների և աբսուրդ թվացող իրադարձությունների մեջ, որոնք դիտողին տեղափոխում են ծիծաղի աշխարհ։  Monty Python-ը 6 հոգուց բաղկացած կոմիկ խումբ է Մեծ Բրիտանիայից։ Իրենց նորարար հումորի շնորհիվ նրանք բոլոր ժամանակների լավագույն կոմիկների շարքում են։ Խումբը հայտնի է «Monty Python-ի թռչող կրկեսը» հումորային հեռուստաշոուով, որը 1969-1974 թվականներին հեռարձակվում է BBC-ով, որի հաջողությունից հետո նկարահանեցին գեղարվեստական ֆիլմեր։  Pink Floyd Monty Python-ի մոլի երկրպագուներն են, որ այս ֆիլմի համար ընդմիջում էին իրենց  «The Dark Side of the Moon» (1973) ալբոմի ձայնագրման աշխատանքները։ 

2. Eurovision Song Contest: The Story of Fire Saga

Հեռավոր 1974 թվականին հեռուստատեսությամբ տեսնելով Եվրատեսիլում ներկայացող ABBA խմբին, որը կատարում էր «Waterloo» երգը, Լարս անունով փոքրիկ իսլանդացի տղան որոշում է, որ ինքը նույնպես  մի օր  պետք է այնտեղ ելույթ ունենա և հաղթի։ Տարիներ անց, Լարսը վաղեմի երազանքը դեռ մտքում պահած, երգեր է գրում և կատարում իր մանկության ընկերուհու Սիգրամի հետ։ Նրանք ներկայանում են Fire Saga խմբով և երգում  տեղի փաբերում։ Կյանքը անկանխատեսելի փոխվում է, երբ նրանք հնարավորություն են ստանում լինել Եվրատեսիլում։ Ֆիլմը այս երաժշտական մրցույթի յուրօրինակ պարոդիա է, լի անսահման հումորով և իրավիճակներով, որոնք անտարբեր չեն թողնում ժանրի սիրահարներին։ 

Գլխավոր դերերում են Ռեյչլ Մակադամսը, Դեն Սթիվենսը, Պիրս Բրոսնան, Մելիսանտի Մաքսումը և այլոք։ 

3. The Breaker Upperers

Ֆիլմը երկու կանանց պատմություն է, որոնք սիրո հարցում անսահման ցինիկ են։ Նրանք որոշում են նոր բիզնես սկսել՝ բաժանումների գործակալություն, օգնելով մարդկանց արագ բաժանվել միմյանցից։ Առաջարկելով օգնություն հատկապես նրանց, ում զուգընկերը հոգնեցնում է և անհրաժեշտ է որևէ առիթ բաժանում կազմակերպելու համար։ Այս երկու կանայք մտածում են պլաններ, ներկայանում որպես՝ ոստիկան, նախկին կին, որը երեխայի է սպասում, նույնիսկ մահ են բեմականացնում զույգերի բաժանումը անխափան կազմակերպելու համար։ Գլխավոր դերերում են Մադլեն Սամին, Ջեկի Վան Բիքը, Ջեյմս Ռոլեստոնը, Սելիա Պակլովան, Անա Սքոթնին։ 

4. Paddington

Ծանոթացեք պերուացի Պադիգտոն անունով արջուկի հետ, որը հագնում է կապույտ վերարկու և խենթանում է մարմելադի համար։ Նա այժմ Լոնդոնում է, որպեսզի ընտանիք ձեռք բերի և դառնա իսկական անգլիացի ջենթլմեն։ Այս նպատակին հասնելու ճանապարհին նրան սպասում են անհավանական արկածներ՝ լի հումորով և վտանգավոր իրավիճակներով։  Ոգեշնչվելով Մայքլ Բոնդի մանկական ստեղծագործություններով ստեղծվեց Paddington ֆիլմը, որտեղ միախառնված է հրաշալի հումորային սցենարը, ընտանեկան ջերմությունը ու փայլուն դերասանական խաղը։  Գլխավոր դերերում են Բեն Ուիշոուն, Նիկոլ Կիդմանըկ, Իմելդա Սմոնտոնը, Սալի Հոկինսը, Մայքլ Գեմբոնը։ 

5․ Dolemite Is My Name

Այս ֆիլմը նվիրված է սևամորթ ստենդափեր-կոմիկ Ռուդի Ռեյ Մուրին, որի դերակատարը Էդի Մերֆին է։ Լոս Անջելես 1970 թվական, ոչ այնքան երիտասարդ ստենդափեր Ռուդի Ռեյ Մուրը փորձում է հանրահռչակվել ստեղծագործ աշխարհի տարբեր ճյուղերում, բայց բոլորը փորձերը ձախողվում են։ Վերջինս աշխատանքի է անցնում երաժշտական խանութում և մի օր տեղի թափառականներից լսում է հետաքրքիր ռիթմեր և մտապահում, ինչն էլ դառնում է Ռուդիի հաղթաթուղթը դեպի  աստղային աշխարհ։ Նոր կերպարով Ռուդին դառնում է Դոլեմայթը՝ հայտնի աստղ, ձայնագրում է ալբոմներ։ Գլխավոր դերերում են Էդի Մերֆին, Կիգեն Մայքլ Կին, Մայք Էփսը, Քրեյգ Ռոբինսոնը, Տիտուս Բերդջեսը, Կոդի Սմիթ Մաքֆին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում