Ադրբեջանցի և թուրք հաքերները հայկական կայքեր են կոտրել

Այս գիշեր ադրբեջանցի և թուրք հաքերները հայկական մի քանի կայքեր են կոտրել:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ թուրք հաքերների գործողությունների «շնորհիվ» այժմ չի գործում Հայաստանում բջջային օպերատոր Բիլայնի պաշտոնական կայքը՝ «Beeline.am»-ը:

Իսկ ահա ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել «BlogNews.am» և «Armenpress.am» կայքերի վրա, ինչի արդյունքում «Արմենպրեսս» լրատվականը դեռևս չի գործում: Կայքում զետեղված է միայն «Խնդրում ենք այցելել ավելի ուշ» գրությունը:

«BlogNews»-ը այժմ գործում է. այս պորտալից ջնջվել են 40 օրվա բոլոր գրառումների տեքստերը: Կայքը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը՝ կայքից օգտվելիս անհարմարություններ ունենալու համար՝ վստահեցնելով, որ կայքը շատ արագ կվերականգնվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում