AM | RU
USD
EUR
RUB

Զաքար Խոջաբաղյան. «Գոնե լպիրշ վերտառություններով հոդվածներ մի գրեք»

 

...Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Բայց մե՛զ էլ գիտենք' մեզ հայ են ասում...

 

Որոշել էի չանդրադառնալ Հայաստանում վերջերս առանձնակի ակտիվացած «բազմազաններին», և թերևս հենց այդպես էլ կլիներ, եթե համացանցում չհանդիպեի «Ձեր նմաններն են պատճառը, որ մեր տղաները էսօր սահմանին զոհվում են» խորագրով հոդվածը' տպագրված 1in.am լրատվական կայքում: Հոդվածը ներկայացնում է իրեն գրող և հրապարակախոս համարող մի տիկնոջ՝ ոմն Մարինե Պետրոսյանի գրառումը, որը սույն անձնավորության կողմից վերջերս հնչեցվող հերթական դատարկաբանությունն է:

Խնդրին անդրադառնալուս հիմնական դրդապատճառն այն էր, որ սույն տիկինը' իրեն (և իր, այսպես ասած, ընկերախմբի որոշ կարկառուն ներկայացուցիչներին) հատուկ ցինիզմով, հայկական արժեհամակարգը իրենց մեջ կրող մի խումբ երիտասարդների մեղադրում է Հայաստանի սահմանին մեր տղաների զոհվելու մեջ: Բանն այն է, որ հոդվածին կցված նկարում պատկերված երիտասարդներից ոմանք' արդեն իրենց պարտքն են կատարում Հայրենիքի ու Ազգի հանդեպ և այսօր ծառայում են Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում, իրենց կյանքը վտանգում են' պաշտպանելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանը, այլև սույն ցինիկ մտեքերն արտահայտող դատարկապորտներին, ովքեր այդ նույն ժամանակ իրենց տանը կամ աշխատավայրում, հարմարավետ սենյակներում' համակարգչի առջև նստած «հայրենասիրություն» են խաղում և իրենց հատուկ լկտիությամբ մեղադրում նույն այդ երիտասարդներին սահմանում զոհեր տալու մեջ: Թերևս նրանց մեղավորությունն է, որ այդ նույն ժամանակ, երբ նրանք իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են մեր երկրի սահմանները, այստեղ' թիկունքում, որոշ ապազգային տարրեր ոչ միայն զազրախոսում են նրանց հասցեին, այլև ակտիվորեն սատարում բազմաբնույթ երևույթներ, որոնք միտված են խարխլելու հազարամյակների խորքից եկող հայկական արժեհամակարգը (որի բարձրագույն արժենքներից է հայկական Ընտանիքը): Զարմանալի չէ, որ այդ երիտասարդներին ֆաշիստ պիտակավորող որոշ «երևույթներ» նույն ջանասիրությամբ պաշտպանում և խրախուսում են զինծառայությունից խուսափող տարբեր անհատների և կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ավելորդ չէ նշել նաև, որ սույն տիկինը վերջերս ևս մի անգամ «փայլեց» իր կերպարով' հայտարարելով, որ հիմարություն է պնդել, որ Ընտանիքը հայ մարդու համար սրբագույն արժեք է: Չցանկանալով քննել նրա և նրա միտքը կիսողների ծագումնաբանական խնդիրը' կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն անձնավորությունը, մեղադրելով մարդկանց ազգի անունից խոսելու մեջ և «Հայ ընտանիքը հայ մարդու սրբագույն արժեքն է» արտահայտությունը հիմարություն որակելով, չի զլանում ամենատարբեր առիթների դեպքում հանդես գալ ժողովրդի անունից' ամենատարբեր դատարկաբանություններով: Սույն տիկնոջը և նրա համախոհ ընկերախմբին մի բան կարելի է ասել. ազգի անունից հանդես գալու համար անհրաժեշտ պայման է նախ և առաջ ազգային արժեհամակարգով ապրելը և ազգային արժեհամակարգի կրողը լինելը: Հայ մարդն իր հազարամյակների պատմության մեջ բազմիցս ցույց է տվել Ընտանիքի դերը հայի կյանքում: Այսօր էլ հայ մարդն իր կյանքը, իր ժամանակը զոհաբերում է հանուն իր ընտանիքի, իր զավակների բարեկեցության և խաղաղ ապագայի: Եւ, թերևս, հայ ընտանիքի նկատմամբ Ձեր արտահայտած դիրքորոշումը ամենավառ վկայությունն է այն բանի, որ Դուք առնվազն չեք վաստակել բարոյական այդ նվազագույն իրավունքը' արտահայտվելու հայ ազգի անունից: Սույն տիկինը գրում է, որ «Հայի համար «միշտ հայ» լինելը երազանք լինել չի կարող, եթե հայոց պատմություն չգիտեք ձեզ հիշացնեմ' հայը միշտ եղել ա, բայց հաճախ եղել ա թույլ ու անազատ»: Այսքանն էլ բավական է, որպեսզի գաղափար կազմենք Հայոց պատմության վերաբերյալ Ձեր գիտելիքների մակարդակի մասին, այս դեպքում թերևս տեղին կլինի ասել' տգիտությունից: Ավելորդ չեմ համարում մեջբերել հայի վերաբերյալ հայտնի մեկի խոսքերը, ով ավելի ազնիվ էր, ի տարբերություն ոմանց, և խոստովանում էր հայ ազգը ոչնչացնելու իր նկրտումները:

«Հայը այն ազգն է, որի մայրը' 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, Դեր-Զորի անապատում, մանկանը ձեռքին, ծարավին ու սովամահությանը մատնված, հրակեզ արևի տակ, հայոց այբուբենն էր սովորեցնում նրան»:
Լոուրենս Արաբացի

Հայ ազգի միշտ հայ մնալու ցանկությունը և հանուն դրա պայքարն ընգծող բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց սա էլ բավական է' ցույց տալու, որպեսզի ընչաքաղցով տառապող և սոցիալական խնդիրները դրոշակի պես արծարծող մի խումբ անձիք հասկանան, որ հայ մարդու համար սոցիալական վատ պայմաններից, ընտրակեղծիքներից (և այլն' արդեն ստանդարտ փաթեթ դարձած արտահայտություններից) առավել կարևոր է և, թերևս, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է եղել (և այսօր էլ շարունակում է լինել) ՄԻՇՏ ՀԱՅ մնալը: Իսկ Հայ մնալու կարևորագույն երաշխիքը, ինչը բազմիցս փաստել են մեր մեծերը, ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆ է:

Արդար լինելու համար, պետք է նշեմ նաև, որ Ձեր այդ դատարկաբանությունները նորություն չեն մեզ համար: Դեռ Արցախյան ազատամարտի տարիներին ներկայումս ձեր գաղափարական առաջնորդ հանդիսացող, իսկ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր ընկերախմբի բնույթին հատուկ ցինիզմով հայտարարեց, որ

«Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция.»

Левон Тер-Петросян, «Комсомольская правда», 5.03.1992г.

Հատկանշական է, որ նա այդ հայտարարույթուններն անում էր այն ժամանակ, երբ սահմանին հայ տղաներն էին իրենց կյանքը նվիրաբերում Հայոց պետականության կերտման և ազգապահպան սուրբ գործին: Ավելորդ եմ համարում հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ այդ նախագահի հետ, ով այդպես էլ չհասկացավ հայի հավիտենականության գաղտնիքը (կամ էլ պարզապես չուզեց համակերպվել այդ իրողության հետ):

Պետք է նշեմ նաև, որ, ինչպես նշված է Ձեր խոսքում' «հայի դարավոր երազանքը ազատ և ուժեղ Հայաստան ունենալն ա», այդ Ազատ և Ուժեղ Հայաստանը, ոչ Դուք, և ոչ էլ Ձեր նմաններն են շահել և պահում, այլ այն ազնվագույն հայորդիները, ովքեր, ի տարբերություն Ձեզ, լավ գիտեն Հայոց պատմություն և իրենց կյանքը փորձում են ապրել հայեցի' հայկական արժեհամակարգին հարիր բարոյական սկզբունքներով: Նրանցից լավագույններն իրենց կյանքն են զոհել հանուն այսօրվա անկախ Պետականության և, եթե հարկ լինի, վաղը նույնպես այսօրվա հայորդիներն իրենց կյանքի գնով կպահեն Ազատ և Ուժեղ Հայաստանը, կիրականացնեն այն օր-օրի ավելի ուժեղ և ամբողջական դարձնելու երազանքը: Եւ հենց այդ սկզբունքներից ելնելով է, որ, անտեսելով ազգի տականքը, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր ծառայության են մեկնում հետևյալ խոսքերով.

«Գնում եմ բանակ վերցնելով ինձ հետ 3 բան:

Շիրազի ոգին'

Ես ամբողջովին քոնն եմ, Հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Նժդեհի կամքը'

Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել...

Թումանյանի տիեզերական բարությունը'

Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես»:

Հ.Գ.
Նաև Ձեր և Ձեր նմանների անվտանգությունը երաշխավորող, այս պահին իրենց կյանքը հանուն խաղաղության վտանգած, Հայաստանի Հանրապետության սահմանը պահող հայ երիտասարդների հասցեին արտահայտվելիս' բարոյականություն ունեցեք, եթե շնորհակալություն չեք հայտնում, գոնե լպիրշ վերտառություններով հոդվածներ մի գրեք: Որովհետև որքան էլ անսպառ թվա հայորդու ներողամտությունը և մարդասիրությունը, նենգ ու դավը տանելու, ներելու և սիրելու կարողությունը, վատը' լավ տեսնելու ունակությունը, միևնույնն է' հայի համբերությունն անսպառ չէ: Եւ Դուք պետք է որ լավ իմանաք' ինչ է տեղի ունենում հայ տեսակը ոչնչացնել ցանկացողների հետ, երբ լցվում է հայի համբերության բաժակը: Իսկ եթե այնուամենայնիվ Հայոց պատմության՝ Ձեր գիտելիքների պաշարը չբավականացնի, խորհուրդ եմ տալիս ընթերցել Սասնա Ծռեր Էպոսը:


ՄԻՇՏ ՀԱՅ' Զաքար Խոջաբաղյան

Լրահոս
Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan