Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
17/06/2023 15:52
Նմանատիպ
Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում