«Առավոտ». Հեղաշրջման տեսակները

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին:

Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձևակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»:

Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում և, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է տեղի են ունենում պետական հեղաշրջումներ:
Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արևմուտքը մի թեթև կշտամբում է հեղաշրջում իրականացնողներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում:

Գուցե հեղաշրջո՞ւմ է նաև այն ձևը, որով Բորիս Ելցինը 1999թ.-ի վերջն օրը՝ իշխանությունը փոխանցել է Պուտինին՝ խնդրեմ, սիրելի ռուսաստանցիներ, վայելեք: Նրանք էլ վայելում են 14 տարի, և մի այդքան էլ, հավանաբար, այդ «վայելքը» կշարունակվի»-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում