Կապանի դատարանը հրապարակել է սահմանախախտ ադրբեջանցու դատավճիռը
Նմանատիպ
Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Ադրբեջանցի զինծառայողը, որն ապրիլի 10-ին ապօրինաբար խախտել էր ՀՀ պետական սահմանն ու ավելի ուշ ձերբակալվել, մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։
Ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։
Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար էր մեղադրվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում