Ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը հաղթեց ադրբեջանցուն

Ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը հաղթեց ադրբեջանցուն

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյանը, քառորդ եզրափակիչում 10։4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նա 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր իսրայելցի Ռոնին Կոլեսնիկին։ Մրցումային օրը Հայաստանի հավաքականի կազմում գորգ դուրս եկան 5 ըմբիշ։

Հարություն Հովհաննիսյանը(57կգ), Դավիթ Մարգարյանը(70կգ), Նարեկ Գրիգորյանը (79կգ) և Գուրգեն Սիմոնյանը(97կգ) պարտվեցին նախնական փուլում, բայց եթե նրանց հաղթող ըմբիշները հասնեն եզրափակիչ, մեր մարզիկները բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում