Ալիևը պահանջել է, որ հայկական ուժերը դուրս գան Արցախից
05/07/2023 11:51
Նմանատիպ
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը շրջանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան «Ադրբեջանի տարածքում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում