Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Նմանատիպ
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նա հավելել է, որ պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։
Չնայած հանգամանքին, որ գործարանի տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։
«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,– ասել է տնօրենը։
Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել էր հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Այժմ նրանք հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում