«Մի՛ կրակիր, հիմա ամեն ինչ կպարզենք»․ Ռուս խաղաղապահը ադրբեջանցուն

«Մի՛ կրակիր, հիմա ամեն ինչ կպարզենք»․ Ռուս խաղաղապահը ադրբեջանցուն

Արցախում ռուս խաղապահները կանխել են ադրբեջանցիների հերթական պրովոկացիան։

Տելեգրամում տարածվող տեսանյութից երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը թիկունքին կանգնած հրամանատարության հրահանգով փորձում ականանետից կրակ արձակել հայկական դիրքերի կամ միգուցե բնակավայրի ուղղությամբ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը, սակայն, թույլ չի տալիս կրակել՝ նշելով, «Մի՛ կրակիր, հիմա ամեն ինչ կպարզենք»։

Տեսանյութից պարզ չի, թե դեպքը որտեղ և հատկապես երբ է տեղի ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում