Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքում զինծառայող է վիրավորել
12/07/2023 09:50
Նմանատիպ
Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:
Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում