Հացահատիկի գործարքից դուրս գալը Ռուսաստանի վրա թանկ կնստի․ Սալիվան

Հացահատիկի գործարքից դուրս գալը Ռուսաստանի վրա թանկ կնստի․ Սալիվան

«Եթե Ռուսաստանը հրաժարվի երկարաձգել «հացահատիկի գործարքը», ապա մնացած աշխարհը կմտածի, որ Ռուսաստանը երես է թեքել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներից ու չի ցանկանում մատչելի գնով անհրաժեշտ սննդամթերքով չապահովել նրանց»։

Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Միևնույն ժամանակ, Սալիվանը հրաժարվել է միանշանակ կանխատեսում տալ Սևծովյան նախաձեռնության ճակատագրի վերաբերյալ. «Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա տարբեր դատողություններ է արել այս հարցի վերաբերյալ: Երևի Ռուսաստանը դուրս կգա այս համաձայնագրից, գուցե երկարաձգի այն»,-ասել է Սալիվանը՝ միաժամանակ մեկնաբանելով, որ Մոսկվան ստիպված կլինի «հսկայական դիվանագիտական ​​գին» վճարել գործարքը երկարաձգելուց հրաժարվելու համար։

Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած սցենարի և սերտորեն համագործակցում է ուկրաինական կողմի հետ այս հարցում, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում