Ռոնալդուն այլևս չի վերադառնա Եվրոպական ֆուտբոլ

Ռոնալդուն այլևս չի վերադառնա Եվրոպական ֆուտբոլ

Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։

«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռն ամբողջովին փակ է. Ես 38 տարեկան եմ, իսկ եվրոպական ֆուտբոլը որակապես շատ է իջել։ Միայն Պրեմիեր լիգան է շատ առաջ մնացած բոլոր առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կրիշտիանուն «Ալ Նասր» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Անցած մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոնալդուն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»: Պորտուգալացի հարձակվողը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում