Հունաստանում երրորդ օրն է մոլեգնում են անտառային հրդեհները
Նմանատիպ
Հունաստանում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք սկսվել են ծայրահեղ շոգի պատճառով․ նախկին օջախներին ավելացել է նաև հրդեհը Հռոդոս կղզում։
Հրդեհները շարունակվում են երեք վայրերում՝ Լուտրակի և Դերվենոխորիա քաղաքների մոտ, որտեղ դրանք սկսվել են դեռևս երկուշաբթի օրը, ինչպես նաև Հռոդոսում։ Այնտեղ աշխատում են 12 հատուկ ինքնաթիռ և 14 հրշեջ ուղղաթիռ։
Ամենաբարդ իրավիճակը Դերվենոխորիայում է, որը դժվարհասանելի տեղանք է և ունի խիտ բուսականություն, հրդեհը մշտապես փոխում է ուղղությունը, տեղի են ունենում կրկնակի բռնկումներ։ Մարդիկ տարհանվել են մոտակա բնակավայրերից, ոմանց տներն այրվել են։
Հռոդոսում հրդեհն սկսվել է դժվարհասանելի անտառապատ տեղանքում, բայց օգնում է այն, որ քամու ուժգնությունն էապես նվազել է։ Կրակի դեմ պայքարին միացել են տասնյակ մարդիկ՝ հրշեջներ եւ կամավորականներ։
Լուտրակիի մոտ հրշեջներին հաջողվել է թույլ չտալ, որ կրակը մոտենա կարեւոր տրանսպորտային մայրուղուն։ Այրվել են մի քանի բնակելի տներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում