ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը դատապարտել են Օդեսայում մշակութային օբյեկտների ոչնչացումը
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել են ռուսական հարվածները Օդեսայի վրա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է» ռուսական հրթիռային հարձակումը Օդեսայի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ և վնասվել Օդեսայի Պայծառակերպության տաճարը։ Հարվածի հետևանքով ավիրվել են նաև քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի այլ պատմական շենքեր։
Այս հայտարարությունը հուլիսի 23-ին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի անունից հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նշենք, որ ռուսական կողմը տաճարի վնասումը կապել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռների անարդյունավետության հետ․ համաձայն Կրեմլի տարածած հայտարարության՝ ուկրաինական ՀՕՊ միջոցները շատ անարդյունավետ են, և դրանցից շատերը արձակվելուց շատ ցանցած ընկնում են գետին․ այդպիսի հրթիռներից մեկն էլ տաճարի մասնակի ավերման պատճառ է դարձել։
Տաճարի և այլ պատմական հուշարձանների հրետակոծությունը ՅՈՒՆԵՍԿՈ-ի հայտարարության մեջ որակվել է «հարձակում Համաշխարհային ժառանգության կոնվենցիայով պահպանվող տարածքի վրա՝ խախտելով 1954 թվականի Հաագայի կոնվենցիան զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» որոշումը։
ՄԱԿ-ի խոսնակը նշել է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Ուկրաինայի առնվազն 270 մշակութային օբյեկտների վնաս, այդ թվում՝ 116 կրոնական օբյեկտի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել հարձակումները օբյեկտների վրա, որոնք պաշտպանված են «լայնորեն վավերացված միջազգային նորմատիվ փաստաթղթերով», ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հրթիռակոծությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում