Չինաստանում վնասվել է Բուդդայի հսկա արձանը

Չինաստանում վնասվել է Բուդդայի հսկա արձանը

Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում բռնկված հրդեհի հետևանքով Բուդդայի հսկա արձանը վնասվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է արձանը հայտնվել կրակների մեջ։ Ընդհանուր առմամբ, արձանը կանգուն է, բայց տաճարային մի քանի կառույցներ ավերվել են։

Արձանը կառուցվել է 1998 թվականին՝ որպես պատճեն։ Արձանի բնօրինակը, որը թվագրվում է 425 թվականին, վնասվել է Չինաստանում մշակութային հեղափոխության ժամանակ։

Հրդեհի հետաքննությունը շարունակվում է, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում