Սնունդ՝ կյանքի համար․ Հայաստանից Արցախ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել
Նմանատիպ
Այսօր՝ հուլիսի 26-ին, 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված 19 բեռնատարներ Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվել են Արցախ։
«Առաջնային նպատակը մարդասիրական 400 տոննա բեռով 19 բեռնատարի մեկնումն է շրջափակված Արցախ, այլ ոչ թե ինչ–որ ակցիաներ անելը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–երի հրապարակումներին, թե այդպիսով հայկական կողմը փորձում է սադրանքներ իրականցնել։
Հումանիտար բեռները շրջափակված ԼՂ հասցնելու համար, նրա խոսքով, դիմել են ռուս խաղաղապահ ուժերին։
«Սնունդ, հումանիտար բնույթի բեռ ուղարկելուց հուսով ենք՝ խնդիրներ չեն առաջանա»,- ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բեռը տեղ հասցնելու և ադրբեջանական անցակետն անցնելու երաշխիքներին, ապա նա նշել է, որ այդ մասին հիմա ավելորդ է խոսել` հաշվի առնելով ավելի քան 225–օրյա շրջափակումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում