Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան». Թուրք լրագրող

Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան». Թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը թվիթերյան իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ արցախահայությունն իրեն բաժին հասած այս դժվարությունը ևս կհաղթահարի։

«Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով կռվել է իր պապենական հայրենիքը պահպանելու համար, ավելի անտանելի է դարձնում ադրբեջանական շրջափակումը։ Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք սա նույնպես կհաղթահարեն»,-գրել է նա:

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ էլ պատասխանել է թուրքերի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին. «Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան»։ Ըստ նրանց, իսկական, հայրենասեր թուրքը պետք է հպարտանա հայերի բնաջնջմամբ։ Խնդրում եմ, մի րոպե մտածեք այս մասին»,-նշել է թուրք լրագրողը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում