Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ հուլիսի 31-ին, պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում