Հայտնի են ուկրաինական բանակի կորուստները՝ ըստ ռուսական աղբյուրի

Հայտնի են ուկրաինական բանակի կորուստները՝ ըստ ռուսական աղբյուրի

Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հուլիսին կազմել են ավելի քան 20 հազար զինվոր։ Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր զորքերի հաջող գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 20,8 հազար զինծառայող, ավելի ճիշտ՝ 20824 մարդ, 2227 միավոր տարբեր զինատեսակներ»,- ասել է նա։

Նախարարը պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ոչնչացված տեխնիկայի թվում են 10 Leopard տանկ, 11 Bradley ամերիկյան հետևակի մարտական ​​մեքենա, 40 ամերիկյան M777 հրետանային համակարգ և 50 ինքնագնաց հրետանային կայանք՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից։

«Ակնհայտ է, որ մատակարարվող արևմտյան սպառազինությունը չի բերում հաջողության մարտի դաշտում, այլ միայն երկարացնում է ռազմական հակամարտությունը», – եզրափակել է Շոյգուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում