Ռուսաստանը նոր հարված է հասցրել ուկրաինական Իզմայիլ քաղաքին․ այրվում է նավթի պահեստը

Ռուսաստանը նոր հարված է հասցրել ուկրաինական Իզմայիլ քաղաքին․ այրվում է նավթի պահեստը

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ օգոստոսի 2-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Դանուբ գետի վրա գտնվող ուկրաինական Իզմայիլ նավահանգիստը։ Ըստ տեղեկությունների՝ ի թիվս այլ բաների, վնասվել են ծովային կայանի և Danube Shipping Company-ի շենքերը։

Ուկրաինայի դատախազությունը պարզաբանել է, որ Իզմայիլում վնասվել կամ ավերվել են հացահատիկի ամբարներ, բեռների տերմինալներից մեկի տանկերը, ինչպես նաև արտադրական, պահեստային և վարչական տարածքներ։

Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն ավելի վաղ հայտնել էր, որ նավահանգիստներում ռուսական հարվածից հետո հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինական լրատվամիջոցները ահազանգել են, որ Իզմայիլ քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում