Դել Բոսկե. Իսպանիայի հավաքականում խաղում են անկախ ծննդավայրից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ միանգամայն անկողմնակալ է թիմի կազմն ընտրելիս։ Մասնագետը նշել է, որ որևէ ֆուտբոլիստի նախապատվություն տալիս առաջնորդվում է միայն վերջինիս խաղային որակներով, ոչ թե ծննդավայրով։

Դել Բոսկեն նման հայտարարություն է արել, երբ նրան հարցրել են Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Միգել Անխել Մոյայի և «Մալյորկայի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի մասին։ Նա ասել է, որ Մադրիդը կամ Բարսելոնան ներկայացնող ֆուտբոլիստների՝ հավաքականում խաղալու հնարավորություններն ավելի մեծ չեն, քան ցանկացած այլ վայրում ծնված խաղացողներինը։

-Մենք փորձում ենք հավաքական հրավիրել լավագույններին՝ անկախ նրանց ծննդավայրից կամ խաղալու վայրից։ Մոյան «Ատլետիկոյում» շատ լավ մրցաշրջան է անցկացնում, և դա է ամենակարևորը։ Ինչ վերաբերում է Ասենսիոյին, ապա նա այն ֆուտբոլիստներից է, ում գործողություններին հաճելի է հետևելը,-ասել է դել Բոսկեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում