ՌԴ ԱԳՆ. «Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների»

ՌԴ ԱԳՆ. «Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների»

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը որակյալ և պատշաճ նախապատրաստվածության փոխարեն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հապճեպ պատրաստված, թերի խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն հիմք կհանդիսանա ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված որակական պատրաստմանը, ինչպես նաև փոխադարձ ընդունելի լուծումներին»,- ընդգծել է դիվանագետը։

Գոնչարն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն ​​մասին, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը կարծում է, որ խաղաղության պայմանգրի ստորագրման ժամկետները պետք է անձամբ կողմերը որոշեն։

«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն առկա իրողությունների, առաջին հերթին ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- եզրափակեց ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում