Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային հատվածում

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային հատվածում

Կիպրոսի հյուսիսային հատվածում հյուպատոսական ծառայություններ սկսելու որոշումը կայացվել է բացառապես այնտեղ ապրող ռուս հայրենակիցների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Մուրատ Զյազիկովին։

«Այս որոշումը չունի քաղաքական երանգավորում, այն թելադրված է բացառապես հումանիտար նկատառումներով, Կիպրոսի հյուսիսում ապրող մեր ռուս հայրենակիցների համար»,- ասել է դիվանագիտական   առաքելության ղեկավարը։

Զյազիկովը նշել է, որ մինչ այդ կղզու հյուսիսում գտնվող հայրենակիցները, փաստորեն, միայնակ են մնացել իրենց հնարավոր խնդիրների հետ, իրենց օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում՝ ընտրական, պատշաճ կերպով պաշտպանված չեն եղել։ «Այժմ ռուսները կկարողանան օգնություն խնդրել ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներից, որոնք կանոնավոր կերպով կընդունեն նրանց»,- ասել է դեսպանը։ Ըստ որոշ հաշվարկների՝ Կիպրոսի հյուսիսային մասում ապրում է ավելի քան 50 հազար ռուս։

«Ինչ վերաբերում է Կիպրոսի հարցում մեր մոտեցումներին, դրանք մնում են անփոփոխ: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ սկզբունքային գծին և հետևողականորեն հանդես գալ համապարփակ, կենսունակ և արդար կարգավորման համար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում ամրագրված հայտնի միջազգային իրավական կարգավորման շրջանակներում»,- ընդգծել է Ռուսաստանի դիվանագիտական   առաքելության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում