Ադամ Շիֆը կհանդիպի բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ
10/08/2023 11:31
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել հանուն Արցախի արդեն 4 օր բողոքի ակցիաներ իրականացնող ամերիկահայերի հետ։
Ակցիայի մասնակիցները նստացույց էին անում Ադամ Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև բացել Լաչինի միջանցքը:
«Հասանք մեր ուզածին` Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել մեզ հետ։ Չորս օր պայքարեցինք, հասանք Գլենդել, փակեցինք ճանապարհը ու Շիֆի հետ մենք ուրբաթ օրը կհանդիպենք»,– այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով հայտնել է ԱՄՆ–ում բնակվող մեր հայրենակից Դավիթ Մնացականյանը։
Նա նշել է, որ իրենց պայքարն այնուամենայնիվ շարունակելու են` մնալու են Շիֆի գրասենյակի մոտ, մինչև հանդիպումը կայանա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում