Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի երկինքը «փակ» է
Նմանատիպ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Նշվում է, որ չվացուցակների մեկնումները և ժամանումները հետաձգվել են։
«112» տելեգրաման ալիքի տվյալներով՝ Կուբինկա շրջանում անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այն թռել է դեպի Մոսկվա։
Life-ը, հղում անելով Shot-ին, հայտնել է, որ անհայտ թռչող օբյեկտը, որի պատճառով Վնուկովոյում ներդրվել է «Ковер» պլանը, թռչում էր Մոժայսկի շրջանում ցածր բարձրության վրա և ցածր արագությամբ։ Այն հայտնաբերվել է ռադարների կողմից, սակայն ԱԹՍ-ի վրա նույնականացման նշան չի եղել։
Այս տեղեկատվության դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Նախօրեին հաղորդվել էր, որ տասը ինքնաթիռ գիշերը մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ՝ մայրաքաղաքի՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը օգոստոսի 10-ի գիշերը խոցել են երկու գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվում էին դեպի մայրաքաղաք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում